Միջազգային մամուլն ընթերցելիս՝ աչքովս ընկավ մի հետաքրքրիր, միաժամանակ տարօրինակ տեղեկություն. Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի, Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարին տեղեկացրել են հակամարտության գոտում իրավիճակի և կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին, նաև քննարկվել են ՄԽ գործունեության ակտուալ հարցեր և Բելառուսի հնարավոր ներդրումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Տեղի ունեցածը հանդիպումն ինձ մոտ միանգամից մի խումբ հարցեր առաջացրեց.
Օրինակ՝ ինչու՞ են համանախագահները հենց հիմա հանդիպել Բելառուսի ԱԳ նախարարին, նոր ձևաչա՞փ է ձևավորվում, թե՞ նոր իրավիճակ կա:
Կամ՝ ի՞նչ հնարավոր ներդրում է Բելառուսն ունենալու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Բատկա՞ն է Ալիևին շքանշան հանձնելու' իր «Պոլոնեզները» գնելու համար:
Արդյոք Բելառուսը, իբրև ՀԱՊԿ անդամ' իրավունք ունի՞ զենք վաճառել Ադրբեջանին, որ կարող է գործադրվել նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ:
Կամ աենք՝ համանախագահները բացատրել են Մակեյին, որ Ադրբեջանին զենքի վաճառքը միայն բիզնես չէ՞, այլ քաղաքական ու ռազմական հավասարակշռության խախտում տարածաշրջանում, որ չի բխում բանակցությունները հնարավոր դարձնելու տրամաբանական մտադրությունից:
Նաև հետաքրքրիր է՝ Մակե՞յն է համանախագահներին կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ առաջարկ ներկայացրել:
Այսինքն կարող ենք եզրակացնել, որ անակնկալ կամ սկանդալ է հասունանում:
Ամփոփելով մի կարևոր դիտարկում ևս. համանախագահներն ու Կասպրչիկը Մակեյին հարցրե՞լ են, թե Բելառուսի ներկայացուցիչն ինչ նպատակով էր մասնակցում Բաքվում Ադրբեջանի բանակի 100-ամյակի պատվին շքերթին' 100 տարի առաջ էլ Մինսկը Բաքվի դաշնակի՞ցն էր: