ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (29 հունիս 2018թ.)
Հիսուս ասում է.
- Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։
- Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։
- Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է բռնվում։ Երբ ուռկանը լցվում է, ձկնորսները ցամաք են քաշում այն և նստելով՝ առանձնացնում են ձկները. լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները՝ թափում։ Ահա այդպես է լինելու աշխարհի վախճանին։ Հրեշտակները պիտի ելնեն, չարերին զատեն արդարների միջից և նետեն բոցավառ հնոցի մեջ, որտեղ նրանք լաց պիտի լինեն ու կրճտեն իրենց ատամները։
(Մատթեոսի ավետարան 13:44-50)
Ռուբեն վարդապետ Զարգարյան