ԱՄՆ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական և անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլտոնը կայցելի Մոսկվա հանդիպելու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևին։ Երկու գիգանտներ, ովքեր լրջագույն ազդեցություն ունեն իրենց նախագահների վրա։
Բանակի գեներալ, հետախույզ Պատրուշևը լուրջ ճանապարհ է անցել, փայլուն պատկերացում ունի ազգային, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ճարտարապետության մասին։
Բոլտոնն իր հերթին լուրջ ազդեցություն ունի ամերիկյան անվտանգության քաղաքականության վրա։ Լուրջ ճանապարհ է անցել, եղել է ԱՄՆ դեսպան ՄԱԿ-ում, պետքարտուղարի տեղակալ: Բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռեյգանի և Բուշի վարչակազմերում։
Պատահական չեմ համարում, որ հենց անվտանգության խորհրդի պատաախնատուներն են հանդիպում միմյանց հետ և ըստ տեղեկությունների պլանավորում Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ընդհանրապես անվտանգության խորհուրդները լուրջ կառույցներ են այս երկրներում և այս պաշտոններում պատահական մարդիկ չեն: