Երեկվանից կարդում եմ, որ ակցիա է նախաձեռնվել որոշ լրատվամիջոցների նկատմամբ։ Ժողովրդավարություն եք ուզում ժողովուրդ ջան, իսկ այս ձեր նախաձեռնությունը դրա հետ որեւէ աղերս չունի։ Ժողովրդավարություն, նշանակում է հարգել նաեւ այլակարծությունը։ Դուք հիմա այլ բան չեք անում, քան ժամանակին նախկին իշխանությունն անում էր ասենք օրինակ Ա1+ի դեպքում, որքան էլ որ ենթադրենք օբյեկտիվ չլինեն տվյալ լրատվական միջոցներում տեղադրվող նյութերն ու հոդվածները։

 

Մի’ առաջնորդվեք, ով մեզ հետ չէ, մեր թշնամին է սկզբունքով, եւ ժողովրդի թեկնածու, ժողովրդի կողմից ընդունելի իշխանություն հասկացությունները մի շփոթեք վոժդիզմի հետ։ Պատմությունը այս ճանապարհով գնացողներին մի քանի պետություններում մեղմ ասած լավ բանի չի բերել վերջում։

 

Տիգրան Հարությունյան