ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (13 հունիս 2018թ.)

Այդտեղից մեկնելով՝ Հիսուսը գնաց նրանց ժողովարանը։ Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր։ Ներկաները Հիսուսին ամբաստանելու դիտավորությամբ հարցրին.
- Մեր Օրենքը թույլատրո՞ւմ է բժշկել շաբաթ օրով։
Հիսուսը պատասխանեց.
- Եթե ձեզնից մեկի միակ ոչխարը շաբաթ օրով փոսն ընկնի, ի՞նչ կանի. չի՞ բռնի ու չի՞ հանի այն։ Իսկ մարդը ոչխարից որքա՜ն ավելի արժի։ Ուրեմն՝ Օրենքը թույլատրում է շաբաթ օրով բարիք գործել։
Այն ժամանակ մարդուն ասաց.
- Ձեռքդ երկարի՛ր։ Նա երկարեց ձեռքը, և ահա չորացած ձեռքը առողջացավ մյուս ձեռքի նման։ Այս բանի վրա փարիսեցիները դուրս ելան ու սկսեցին խորհրդակցել, թե ինչպես սպանեն Հիսուսին։
(Մատթեոսի ավետարան 12:9-14)

Այս դրվագի մեկնությունը կարելի է դիտել այս հղումով.

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան