Դիպուկահարների ակտիվացումից, «Պոլոնեզ» և «Լորա» համակարգերի ցուցադրումից հետո որոշել են անցնել մարտավարական զորավարժությունների։
Տարբեր զորավարժարաններում հրթիռային ստորաբաժանումների կողմից գործնական հրաձգություններ են անցկացվում, իսկ Նախիջևանի հատվածում՝ առանձին համազորային բանակի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ։
Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվակայքերում Spike-ER տիպի հակատանկային համակարգերի փորձարկման վերաբերյալ տեսանյութեր են հրապարակվել։

 

Մեր զինված ուժերը հետևում են այդ զարգացումներին և շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը։