Դդմիկը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև դրական ազդեցություն կունենա այտուցների, փորկապության, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Ներկայացվող երկու օրերի սննդակարգը հարկավոր է հերթով կրկնել 6 օրվա ընթացքում։

Առաջին օր

• Նախաճաշ։ 1 կգ դդմիկն անցկացրեք քերիչով, հարեք 1 ձու, ավելացրեք ցանկացած կանաչի, եփեք գազաօջախի մեջ։
• Երկրորդ նախաճաշ։ Մանր կտրատեք դդմիկը, գազարը, վարունգը, ավելացրեք անյուղ յոգուրտ։
• Ճաշ։ Մանր կտրատեք գազարը, բուլղարական պղպեղը, նեխուրը, դդմիկը։ Ավելացրեք 2 լիտր ջուր, եփեք 20 րոպե։ Կարող եք նաև 100 գրամ հնդկահավի միս ուտել։
• Կեսօրին։ Կտրատեք դդմիկը, մի փոքր իմբիր, բուլղարական պղպեղ, խառնեք, ավելացրեք կանաչի, 200 գրամ անյուղ կաթնաշոռ և մի փոքր յոգուրտ։
• Ընթրիք։ Կես կիլոգրամ դդմիկը բաժանեք մի քանի մասերի, ավելացրեք բանջարեղեն, թխեք փայլաթիթեղի մեջ։

Երկրորդ օր
• Նախաճաշ։ Դդմիկն անցկացրեք քերիչով, թափեք ջուրը, ավելացրեք ձու, 1 թեյի գդալ սոդա, աղ։ Տապակեք մի փոքր ձիթապտղի յուղով։
• Երկրորդ նախաճաշ։ Մանր կտրատեք դդմիկը, ավելացրեք կանաչի և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
• Ճաշ։ Ձկան վրա մի փոքր կիտրոնի հյութ լցրեք, ավելացրեք սոխ, դդմիկ, գազար, թխեք փայլաթիթեղի մեջ։
• Կեսօրին։ Կտրատեք 1 դդմիկը, 1 գազարը, սոխը և 2 բուլղարական պղպեղ։ Շոգեխաշեք բանջարեղենը, մանրացրեք բլենդերում։ Ավելացրեք անյուղ կաթնաշոռ։
• Ընթրիք։ Մի փոքր սունկ տապակեք, ավելացրեք դդմիկ։

Դիետայի ընթացքում խորհուրդ չի տրվում քաղցր օգտագործել, ինչպես նաև սուրճ և ալկոհոլ։ Հիշեք նաև անհրաժեշտ քանակով հեղուկ օգտագործելու մասին. օրական նորման կազմում է 2 լիտր։