Բաբկեն Թունյանը գրում է.
Բայց եկեք ընդունենք, որ ԱԱԾ-ի էս բացահայտումները դասական առումով էնքան էլ բացահայտում չեն։
Artak Manukyanի ասած՝ բացահայտում նշանակում է սեփական անալիզի արդյունք։ Իսկ թե՛ «Նորֆոլկի», թե՛ սուպերմարկետների պահով բացահայտելու բան մեծ հաշվով չկար. սխեմաները համաձայնեցված են եղել, ու դրա մասին բոլորն իմացել են։ Լուռ համաձայնությամբ աշխատել են ընդունված խաղի կանոններով։ Նույն «Նորֆոլկի» մասին մի տարի առաջ բոլորը գրում էին (օֆշորի մասով կամ մոնոպոլիստ սուպեր-կարգո ստեղծելու մասով): ՊԵԿ-ը դա թաքուն չէր անում, իրենք էլ ընդունում էին, որ սա լավագույն մեխանիզմը չէ, բայց ասում էին՝ էս պահին փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու համար սա «չարյաց փոքրագույն» տարբերակն է ու ժամանակավոր բնույթ պիտի կրի։ Գուգլեք, կարդացեք։ Մենակ մի բան՝ հարկեր թաքցնելու պահը չէին ասել։ )))
Ասածս ի՞նչ է։ Էս քայլերն իրոք պետք էին, ու լավ է, որ արվում են, բայց մենք ավելիին ենք սպասում, ավելի լուրջ բացահայտումների, որտեղ, օրինակ, կերևա, թե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձինք ոնց են դոլարային միլիոնատեր դարձել, կամ, ասենք, Հյուսիս-Հարավի գրպանված փողերի հետքերը գտնեն։ Լիքը ուրիշ թեմաներ կան։
Գիտեմ՝ շտապեցնում եմ, բայց մտածեցի՝ էս գլխից սպասելիքները հստակեցնեմ։