Ռազմավարական տեսանկյունից անհրաժեշտ, քաղաքական տեսանկյունից՝ պարտադիր, իսկ մարդկային հարաբերությունների համատեքստում ազնիվ կլինի, որ հասարակությունը հստակ պատկերացում ունենա առաջիկա ամիսների օրակարգի, իր առջև դրված խնդիրների, դրանց լուծման մեխանիզմների, ակնկալվող լուծումների և արդյունքների մասին:
Այլ կերպ ասած, ընթացիկ տարվա գործունեության ճանապարհային քարտեզը պետք է մատչելի լինի հասարակության համար:


Իմ խորին համոզմամբ, ճիշտ չէ, որ հասարակությունը մնա անհամբեր սպասողի դերում, մանավանդ որ սպասելիքներն ու ակնկալիքներն ահռելի են…

 

Նորայր Նորիկյան