Պետությունը մեկ օրում հնարավոր չէ ոտքի կանգնեցնել ու փոխել ամբողջ համակարգը։ Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ։ Ճանապարհները ամբողջ ՀՀ տարածքով փակվեցին հատուկ նպատակի համար, որը իրեն արդարացրեծ, դրան մասնակցեցին բոլորը՝ Հայաստանից և սփյուռքից։ Բայց դե ամեն բան չափի մեջ է գեղեցիկ ու 10 հոգով ճանապարհ փակելը այլևս չի տեղավորվում նույն գիտակցության մեջ։

 

Բոլորս էլ մի խնդիր ունենք, բայց հո ամեն մեկս դրա համար քաղաքի երթևեկությունը կաթվածահար չենք անելու։ Ժողովրդի մեծամասնության կողմից վարչապետ է ընտրվել, ով պետք է աշխատի ու ամեն բան կարգավորի, բայց դա չի նշանակում, որ ընտության հաջորդ օրը պետք է պահանջներ ներկայացնել։ Երկիրը 10 օրում կամ 2 ամսում, նույնիսկ 1 տարում չի փոխվելու։ Իշխանափոխություն եղել է բարձր պաշտոնյանների շրջանում, սակայն ներքևներում դեռ կան իշխանության ներկայացուցիչներ, որոնց պետք է մաքրել ու զտել։

 

Հասկանում եմ , որ շատերիդ համար տարօրինակ է, բայց գոնե մոտ մի 10-15 տարի պետք է համբերեք, մինչև կդրվեն ավելի լավ Հայաստանի հիմքերը։ Ամեն օր փողոց փակելով այժմ ոչ մի խնդիր չի լուծվի։

 

Հ․Գ․ Բացառություն է միայն երևի Տարոն Մարգարյանի դեմ ցույցերը։

 

Աշոտ Ասատրյան