Հենց նոր · Հենց նոր ահազանգ ստացա,որ Բաղրամյան ՍԱՍ սուպերմարկետից 50 մետր ներքև 17JO707 պետհամարանիշի սպիտակ գույնի նիվա շեվրոլետ տեսակի ավտոմեքենայից, որը պատկանում է քաղաքապետարանին, դուրս են պրծել մի խումբ մարդիկ և ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին, որոնք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Արդեն դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և շուտով տեղում կլինեն նաև լրագրողները։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Աննա Էլոյանը: