Օսիպյանի նշանակման շուրջ քննարկումներ են սկսվել։ Մյուս նշանակումների շուրջ նույնպես քննարկումներ են լինելու։ Խնդիրն այն, թե որո՞նք են նշանակումների չափորոշիչները և ինչպիսի քաղաքականություն է վարելու կառավարությունը։ Մինչև այդ չափորոշիչրները և քաղաքականությունը չհստակեցվեն, քննարկումներն անիմաստ են։

 

Մասնավորապես ոստիկանապետի դեպքում կարող են լինել հետևյալ չափորոշիչները, օրինակ՝․

 

- պատրաստ լինել ոստիկանությունում իրականացնել ռեֆորմներ (չհարցնեք որ ռեֆորմները՝ չգիտեմ, ես չպիտի ասեմ),

 

- պատրաստ լինել համակարգը մաքրել կոռուպցիայից ու թույլ չտալ ցածր աշխատավարձերի պայմաններում համակարգը մաքրել բիզնեսմեն ոստիկաններից, ինչպես նաև արգելել տարբեր բիզնես ոլորտներում տանիք հանդիսանալու պրակտիկան),

 

-պատրաստ լինել ոստիկանությունը մաքրել քրեական աշխարհի հետ կապեր ունեցող ծառայողներից,

 

- պատրաստ լինել գնալ անձնական ռիսկի նախկին պաշտոնյանների քրեական գործերի հարուցման գործում,

 

-պայքար սկսել կրիմինալ աշխարհի դեմ,

 

․․․․․ ևայլն։

նույնը կարելի է ասել ԱԱԾ-ի պետի մասին, Հարկային ու մաքսային ծառայության պետի մասին, էկոնոմիկայի նախարարի մասին և այլ։

 

Այլ չափորիչներ էլ պետք է լինեն մյուս նշանակումների համար, իսկ դրա համար պետք են բազմաթիվ հարցերի պատասխանները ունենալ։

 

Մինչ այդ ամենը չպարզվի, ինչպե՞ս է հնարավոր գնահատել այս կամ այն նշանակումը։

 

Ստեփան Դանիելյան