Մենք դրամատիզմ սիրող ազգ ենք, մենք մեր մտքերով հիացող ազգ ենք, մենք ցուցամոլ ենք ու ցույցերը մեզ համար նաև միջոց են ինքներս մեզ ու ուրիշներին տպավորելու համար։ Մենք մեր հարևանի վրա ֆշշացնող, բայց հրապարակներում իրար մասին հոգ տանող ազգ ենք։

 

Մեզ պետք է ընդհանուր թշնամի՝ Ադրբեջանի կամ ՀՀԿ տեսքով, իրար սիրելու և համախմբվելու համար, մեր սիրելի հայուհիներին պետք է ցույցի հրապարակ իրենց ցույց տալու և տղա կպցնելու համար, իսկ սրճարանում նույն տղաներին անմակարդակ ու ռաբիս անվանելու համար։

 

Մեզ պետք է մերժել քաղաքապետ Տարոնին՝ չմերժելով սեփական բակը մաքուր պահելու, սեփական ոտքի տակը մաքրելու կուլտուրայի բացակայությունը։ Մեզ պետք է մերժել գործող համակարգի անգործությունը՝ չմերժելով սեփական աշխատանքի վայրում ֆեյսբուքներում բառադիությամբ զբաղվելը։ Մեզ պետք է մերժել, կարևոր չէ, թե ինչ, քանի որ մերժելու մեջ դրամատիզմ կա, զոհի կերպարով հանդես գալու հնարավորություն կա։ Եկեք մերժենք մեր միջի զոհին ու թուլամորթին, այլապես Սերժին մերժելով բան չի փոխվի մեր կյանքում։