«Սիթիների» հետ կապված մի բան ասեմ։ Ժողովուրդ ջան, դուք, «Սիթիներին» բոյկոտելով, չեք պատկերացնի՝ ինչ հարվածի տակ եք դնում մնացած արտադրողներին։

 

Ընկերություններ կան, որոնց «Սիթիների» ցանցը մինչև 400 միլիոն դրամ գումար է պարտք, բոլոր ֆիրմաներն աշխատում են կրեդիտով՝ բացի «Գրանդ տոբակոյից», ի վերջո, ամեն «Սիթիում» առնվազն 30 աշխատող կան։ Գրեթե բոլոր ֆիրմաներին ձեռնտու է աշխատել «Զովքերի», «Սիթիների» և «ՍԱՍ»-երի նման ցանցային խանութների հետ, քանի որ առևտրի 80%-ից ավելին կենտրոնացած է այդ ցանցերի ձեռքում, այդ խանութների հետ աշխատելիս ահագին ծախսեր են կրճատվում, ինքնարժեք է իջնում։ Հիմա ցանկացած ցնցում կհանգեցնի արտադրող ընկերությունների մոտ լուրջ ճգնաժամի, ինչը ժամանակին եղավ «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ, որի պատճառով բազմաթիվ արտադրողներ ունեցան միլիոնավոր դրամների անվերադառնալի կորուստներ։

 


Ցանկացած նախաձեռնություն կազմակերպելիս պետք է նաև մեդալի մյուս երեսն էլ նայել։