Ադրբեջանը ինչքան էլ Նախիջևանում զորավարժություն անի ու քանի հատ ՍՈւ-25 օդ բարձրացնի միևնույնն է այդ հատվածում կյանքում առավելություն չի կարող ստանալ:
Այսօր կրկին զորավարժություն է իրականացրել երկու ՍՈւ-25-երի մասնակցությամբ: Սրանից առաջ էլ Թուրքիայի հետ մեծ զորավարժություն իրականացրեց:

 


Նախիջևանի դիմաց տեղակայված մեր դիրքերը առաջնագծի ամենաապահով ու հուսալի դիրքերն են: Տարիներ առաջ հենց այս կողմից Սիսական գնդի զինվորները մի քանի կիլոմետր առաջ գնացին ու դիրքերը ավելի ամրապնդվեց: Ադրբեջանը նույնիսկ երազում այս ուղղությամբ գրոհ կամ հարձակման փորձ անելու մասին չի կարող մտածել:

 


Պետք չէ ամեն շարժված տեխնիկայի համար խուճապի մատնվել, մեր Սյունիքի արծիվ զինվորները Աղոթարան սարի վրայից հսկում են երկրի սահմանները ու բոլորը սրտի խորքում սպասում են հրամանի, որի արդյունքում մի քանի ժամվա ընթացքում կազատագրեն Նախիջևանը:

 

Աշոտ Ասատրյան