Հարգելի երիտասարադ կուսակցականներ, իհարկե հասկանալի է, որ բոլորդ մեծ հույսեր ունեք ապագա ընտրություններից ու ամեն մեկդ պաշտում եք կամ գոնե ցույց եք տալիս, որ պաշտում եք ձեր առաջնորդին, բայց անպայման հիշեք, որ ապրիլի 2-ից հետո ևս կյանք կա ու փողոցում իրար բարևել կա:

 


Պետք չի քաղաքական խաղերի համար իրար վիրավորել, եթե դուք ընտրել եք մի ուժի, որի հետ պատկերացնում եք ձեր ապագան, ապա բարի եղեք հարգել նաև այն մարդուն ով ընտրել է մեկ ուրիշ ուժի: Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից շահող դուրս են գալիս բացառապես թեկնածուները:

 


Խաղաղ ապրեք: Հարգեք, որ լինեք հարգված: Վերջիվերջո մենք իբր ազատ երկրում ենք ապրում ու ամեն ոք իրավունք ունի սեփական որոշումը կայացնի ու հետագայում դրա համար պատասխան տա:

 

Աշոտ Ասատրյան