ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչած հայտարարությունից հետո, քաղաքական դաշտում հստակեցում մտցվեց: Մասնավորապես բոլոր այն հերյուրիչ խոսակցությունները, որոնցում ասվում էր, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել Սերժ Սարգսյանի հրահանգով, գրողի ծոցը գնացին:

 


Ասվածից հետո հակա-ծառուկյանական բոլոր ուժերն ու գործիչները կորցրեցին իրենց համար շինծու այն հաղթաթուղթը, որի միջոցով, թեկուզ և ոչ արդյունավետ, ամեն անգամ առիթը բաց չէին թողնում անտեղի ու անհարկի կերպով անդրադառնալ Ծառուկյան-Սարգսյան համագործակցությանը՝ քաղաքական դաշտում: Այս ամենից հետո անգամ այդ հոռետեսները հասկացան, թե իրականում ինչի համար է վերադարձել Գագիկ Ծառուկյանը և ում խնդրանք-պահանջով:
Մնում է ևս մեկ անգամ փաստել, որ հարգանքի ու վստահության է արժանի Գագիկ Ծառուկյան գործիչը, քանզի նա իր յուրաքանչյուր որոշում կայացնելիս առաջնորդվում է բացառապես հայ ժողովրդի և պետության շահով:

 


Ներկայում էլ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող լայն կոնսոլիդացիան, վստահաբար կարող ենք նշել, որ հանդիսանալու է հասարակություն-պետություն կապը ամրապնդող ուժը: Իրատեսական են փորձագետների այն պնդումները, որ միայն լայն կոնսոլիդացիայի շնորհիվ է հնարավոր հասնել ազգային համաձայնության և միասնության, իսկ այս համատեքստում Ծառուկյանի վերադարձը շարժիչ ուժ էր, այս հայանպաստ գործունեությունը սկսելու համար:

 

Ժողվուրդն էլ քաջ գիտակցելով, թե ով է ընդունակ իր շուրջ ձևավորել այդ կոնսոլիդացիան, հանդես եկան պահանջով՝ Ծառուկյանին տեսնել քաղաքականության մեջ, իսկ Ծառուկյանն էլ իրեն հատուկ կերպով, միշտ պատրաստակամ, շտապեց իր ռեսուրսներն ու հնարավորությունները ծայառայեցնել ի շահ պետության և հասարակության բարեկեցության, որն էլ արտահայտվեց նրա քաղաքական դաշտ վերադարձով և օրեցօր աճող կոնսոլիդացիայով իր անձի շուրջ: Այո՛, միասնական կերպով է միայն հնարավոր երկիրը դուրս բերել այս անելանելի թվացող իրավիճակից, այս պնդմանը հավատում է և՛ ժողովուրդը, և՛ Գագիկ Ծառուկյանը:

 

Սրբուհի Քալանթարյան