Ցնդվելու բան է՝ ինչ մակարդակի էր բարձրացել հայկական կինոն խորհրդային տարիներին։ Երեկվանից երկրորդ անգամ արդեն նայում եմ նույն ֆիլմը՝ «Ուրվականները հեռանում են լեռներից» 1955-ին նկարահանված (հղում)։ Դերերում՝ է՛լ Վահրամ Փափազյան, է՛լ Հրաչյա Ներսիսյան։ Մինչ այդ նույն ձև տպավորվել էր «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը՝ Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ, 1974-ին նկարահանված (հղում 2)։

 

Ու ինչքան գիտակցում ես՝ ինչ բարձր որակ կար, նույնքան անհավանական է՝ որտեղ ընկավ հայ կինոն 90-ականների սկզբից ի վեր։ Այսօր տեխնիկական միջոցները ավելի հասանելի են դարձել, դրա հաշվին կինո նկարելը դարձել է ավելի լայն զանգվածների զբաղմունք, իսկ սա համընդհանուր «ժեխի» հետ մեկտեղ իր հերթին սկսում է ապահովել որոշակի որակ, ինչը իրականում չի կարող հույս չտալ։ Բայց, միևնույն է, շատ ու շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ հասնենք մեր հայրերի ժամանակ ստեղծած կինոյի մակարդակին։

 

 

Իսկ «Ուրվականները հեռանում են լեռներից» ֆիլմը գնում է հիմա ՀայԿինո կաբելային ալիքով, Յուքոմ ունեցողները կարող են catch up անել, դիտել։

 

Սեդրակ Մկրտչյան