«Ղարաբաղ» բառը հաճախ է «ստուգաբանվում՝» որպես «սև այգի»: Բայց նույնիսկ լեզվական իմացության բացարձակ բացակայության դեպքում չոր տրամաբանությունը «հուշում է»՝ Արցախի նման բնաշխարհ ունեցող տարածքը նույնիսկ թյուրքերը չէին կարող «սև» անվանել: Իսկ որտեղի՞ց է գալիս խնդիրը...
«Ղարաբաղ» բառը լեզվաբանական վերլուծության ենթարկելու դեպքում կստանանք նման բանաձև. (թրք.)kara/(ադրբ.)qara (գարա)+bağ (բաղ, նշ.՝ այգի): Այս բարդ բառի առաջին արմատը՝ qara-ն, թյուրքական լեզուներում, այդ թվում՝ ադրբեջաներենում ունի մի քանի իմաստ՝ «սև», «մեծ», «խիտ», «մուգ»: Ու թեև առօրյա խոսակցական լեզվում առավելապես գործածվում է «սև» իմաստով, սակայն տեղանունների դեպքում qara-ն հաճախ նշանակում է «մեծ». օրինակ՝ Qaraqışlaq (նշ.՝ Մեծ ձմեռանոց), Qarabulaǧ (նշ.՝ Մեծ/հորդ աղբյուր»։ Հետևաբար՝ «Ղարաբաղ» բառը ստուգաբանելիս ևս ճիշտ է առաջին բաղադրիչը թարգմանել ՄԵԾ և ոչ թե «սև»՝ պահպանելու համար բառի տրամաբանությունը: Իսկ առավել նախընտրելի է հայկական հողերի մասին խոսելիս կիրառել հայկական տեղանուններ, այս դեպքում՝ ԱՐՑԱԽ: :)
Հ. Գ. Ադրբեջաներենում «Q» (կոշտ «Գ») տառը հայերենի բարբառներում փոխարինվել է «Ղ»-ի. դա է պատճառը, որ մենք արտասանում ենք «Ղարաբաղ»:
Աշոտ Մովսիսյան