«Հայկական զինուժը հակառակորդի առաջխաղացումը կանխելու ու հետ շպրտելուց բացի մի քանի ուղղություններով այնպիսի դիրքային առավելություններ են ստացել, ինչը հնարավորություն է տվել շփման գծի որոշ հատվածներում հարվածներ հասցնել հակառակորդի, այսպես կոչված, սնուցման հանգույցներին:

 

ՊՆ խոսնակն արդեն հայտնել է, որ ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք փորձել են տեղափոխվել առաջնագիծ:

 

Այս պահին առաջնագծում հայկական զինուժի առավելությունն ապահովելուն ուղղված լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում բոլոր ուղղություններով»:

 

Տիգրան Աբրահամյան