Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես «խոսեց»
Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց և ինչպես սպասվում էր ազերիական ԶԼՄ-ները լցվեցին սեփական ՊՆ-ի ապատեղեկատվությամբ...Բայց այս ամենում հետաքրքիրն այն է,որ պաշտոնական Բաքուն հաստատեց,որ հենց ինքն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝հասսատելով,որ ագրեսոր է...

 


Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ընթերցելիս գալիս ես այն եզրակացության,որ Բաքուն շոկի մեջ է...Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել...Նրանք հայտարարում են,որ Ադրբեջանի ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհրապարակի...Այսինքն՝դեռ չեն հնարել իրականությանը մի փոքր մոտ մի բան,որ հրամցնեն սեփական մկկացող հասարակությանը...

 

Սա փաստում է,որ հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաև տեղեկատվական պատերազմում...Մերոնք իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարտադրեցին ադրբեջանցիներին արձագանքել...Եթե Բաքվին մնար,ապա ազերի հասարակությունը ոչինչ էլ չէր իմանա...Իսկ հիմա,տարածելով անբովանդակ և համպատրաստի հայտարարություն,ադրբեջանական կողմը ապացուցեց,որ իրավիճակը բավական ծանր է Բաքվի համար...
Սպասենք զարգացումներին...

 

Գագիկ Համբարյան