Ապրիլ ամիս , 1993 թվական , Քարվաճառ / Քելբաջար / : Հայ զինվորը և ադրբեջանցի կինը: Նկարում պատկերված է Արցախյան մարտերին մասնակից Սարգիս Հացպանյանը: Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց , մանուկներին ու ծերերին: Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց: 80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք...մերոնք գնացին , ասեցին մեր հետևից ինքնաթիթ կգա, նրանք գնացին , մեզ թողեցին այստեղ...տղամարդիկ փախել էին , թողնելով կանանց քաղաքում:
Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:

 


Սարգիսը ՝ մոտենալով կնոջը, պատասխանում է .
- Հայերը արդեն եկել են:
Հենց Սարգիս Հացպանյանն էլ սկսեց զբաղվել գերիների անվտանգությամբ, նրանք տեղավորվեցին քաղաքի երկու շենքերում: Սարգսի խոսքերով նրանք այդտեղ ապրեցին 20 օր, որից հետո գերիներին հանձնեցին Կիրովաբադ /Գյանջա/: Բայց մինչ հանձնելը նրանց թույլ են տվել վերադառնալ իրենց տները և վերցնել իրենց իրերը: Հայերը շատ անգամ են ստիպված եղել թողնել իրենց տները ու հեռանա, դա շատ դաժան բան է:
Կիրովաբադում ֆրանսիացի լրագրողին հարցազրույց տալուց, անկախ ամեն տեսակ ճնշումներին Շեյխա խանումը պատմել է իրականությունը, որ իր հետ հայերը ավելի լավ են վարվել Քելբաջարում, քան ադրբեջանցիները Կիրովաբադում:

 

 

Հ.Գ՚. Մայրը, ինչ ազգության էլ որ պատկանի, մայր է մնում, և մայրական սեր է տածում այն տղայի հանդեպ , ով որդու նման է վերաբերվում նրան: Ձեռքերը, որոնք գրկել են զինվորին, մոր ձեռքեր են, լի մայրական սիրով , հոգատարությամբ ու ջերմությամ: Ս. Հացպանյան:

 

Աշոտ Ասատրյան