Ամենայն ահավանականությամբ մոտ օրերը մենք ականատես կլինենք Սիրիայի վրա Թուրքիայի հարձակմանը: Այս օրերին ակտիվորեն թուրքական քարոզչամեքենան աշխատում է , որպիսզի Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD) և Ժողովրդական պաշտպանության միությունը (YPG) միջազգային հանրությանը ներկայացվեն, որպես PKK-ի զինկաից սիրիական թև: Արդեն վարչապետի մակարդակով խոսվել է դրա մասին: Դավութօղլուն այս մասով հայտարարել է, որ Անկարան կարող է «անել այն, ինչ համարում է անհրաժեշտ » :

 


«Ես պնդում եմ, որ կապը YPG-ի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ ակնհայտ է : Եթե այդ YPG-ն սպառնում մեր անվտանգությունը, ապա մենք պետք է անենք այն, ինչ անհրաժեշտ է: Թուրքիան վաղուց է պնդում, որ PYD-ն և YPG-ն հանդիսանում են PKK-ի ճյուղերից մեկը: Հենց սրանք են Իրաքում և Սիրիայում ստեղծում քաոսային իրավիճակ », - ասել է Դավութօղլուն :

 


Դավութօղլուն իր դժգոհություն է հայտնել նաև ԱՄՆ-ի այն հայտարարության համար , որով ԱՄՆ-ն հայտարարել էր, որ PYD-ն «կարեւոր գործընկեր» է Իսլամական Պետության զինյալների դեմ պայքարում: Նա ասել է, որ պետք չէ արդարացնել մեկ ահաբեկչական կազմակերպություն միայն այն բանի համար ,որ նա պայքարում է մեկ այլ ահաբեկչական կազմակերպության դեմ 'օրինակ բերելով Ալ-Քայիդայի և Ալ-Նուսրայի փաստը:

 

Կիլիկիա Հայաստան