Շատ է խոսվում, որ մեր երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է համայնքներում ևս ներդրումներ կատարել, բարելավել համայնքներ տանող և դրանց ներքին ճանապարհները, վերանորոգել վթարված շենքերը և այլն:
Նման խնդիրներ են օրինակ Վայոց ձորի Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափումը, Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատումը և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգումը, որոնք կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ:

 


Այս ամենից խուսափելու համար այսօր կառավարությունը որոշում է կայացրել Վայոց ձորի մարզին հատկացնել 37 միլիոն դրամ' Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափման նպատակով, 15 միլիոն դրամ' Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման նպատակով, 20 միլիոն դրամ' Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Շատ կարևոր է ՀՀ մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին լուծում տալը, երկրում համընդհանուր զարգացում ապահովելու համար:

 

Արմեն Վարդանյան