Գոնե հիշու՞մ եք ուղիղ մեկ տարի առաջ ում էիք քլնգում
Քանի որ Արմենչիկով արդեն բառիս բուն իմաստով հոգնեցրիք՝ մի տարի հետ գնացեք, ու տեսեք, թե այն ժամանակ ում էիք քլնգում:
ՈՒ ամեն տարի էլ էդպես է լինելու: Արժեհամակարգն է փոխվել: Մի քիչ ամպերից իջեք ու ընդունեք, որ մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում: Էդ ո՞ր մի լուրջ ու գրագետ մարդը չի կարող այս պահին իր քլունգով հանդես գալ թե՝ որպես քլգող, թե՝ որպես հակադարձող: Էդ ո՞ր մեկը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Մի քիչ նեղություն քաշեք ու տեսեք, թե մի քանի տարի շարունակ ովքեր են էդ հնարովի կոչումները ստացել: Թե՞ նախկինները իրենց ճղճղան ու անտաղանդ ձայներով արժանի էին, որ հալած կարագի նման ընդունեցիք ու կոչումներից չհրաժարվեցիք:

 


Սա մեր իրականությունն է, ու մեր ընդունած չափորոշիչները այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:
Այսօր մի շատ հարգելի մտավորականի հետ էի զրուցում, որև ևս այլայլված էր, բայց տվեց վերջին օրերի ինձ համար ամենածանրակշիռ ձևակերպումը: «Այս երիտասարդին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում տալը չեմ ընդունում, բայց նա լրիվ արժանի է հայ ժողովրդի վաստակավոր արտիսի կոչմանը» : Հիշեք՝ համայնքը զորավոր է:

 


Հ,Գ. Ես հիմա կարդում եմ վերջին տարիներին նույն կոչումը ստացածների ցանկը ու պաշտոնապես զարմանում, թե Արմենչիկը ո՞նց չհրաժարվեց այդ կոչումից՝ իմանալով, թե անցյալ տարիներին ի՞նչ մանրապճեղ կալիբրի պոպուլյար անտաղանդներ են արժանացել այդ կոչմանը

 

Գարիկ Պետրոսյան