1967թ. Ղարաբաղի Կուրոպատկինոյի սովխոզի թուրք բանվորները խոշտանգելով ամենադաժան ձևով սպանում են կոլխոզի դիրեկտոր Բենիկի 10-ամյա տղային: Մարդասպանների պարագլխի անունը Աշադ էր:


Դատական վերջին նիստը եղավ Ստեփանակերտում՝ ամառային կինոթատրոնում: Հայերը պահանջում էին մահվան պատիժ, բայց Բաքվից բերված դատավորները որոշեցին 15 տարվա ազատազրկում: Ժողովուրդը սկսեց քարկոծել դատավորներին, այնուհետև հարձակվել ոճրագործների վրա: Ժողովրդին չկանգնեցրեցին օդ արձակված կրակոցները, թեպետ դրանց անդրադարձներից ավելի քան 10 մարդ վիրավորվեց:


Մարդասպաններին նստեցրել էին փակ մեքենայի մեջ, որ տեղափոխեն Շուշվա բանտ: Հայերը հարձակվեցին մեքենայի վրա, շուռ տվեցին, բենզին լցրեցին վրան ու վառեցին: Վրա հասած հրշեջ մեքենաների ջրի խողովակները հայերը կտրատեցին դանակներով: Ոճրագործները ողջ-ողջ այրվեցին մեքենայի մեջ:

 

 


Էլբակեան Էդգար