...Գիտեմ, որ այս միտքը շատերին դուր չի գա, շատերը դրան կհակադրվեն, բայց այդ հակադրվողներին խորհուրդ կտամ՝ օբյեկտիվ լինել ու մի պահ պատկերացնել, թե ովքեր կարող են հավակնել Հայաստանի նախագահի պաշտոնին՝ գործող իշխանության ներսից ու Եռյակից, ու նրանց՝ այդ հավակնողներին, համեմատել Սեյրան Օհանյանի հետ: Եթե անկեղծ եք, կտեսնեք, որ բանակի այսօրվա ղեկավարն՝ իր ինստիտուցիոնալ համակարգով ու արժեքային կողմնորոշումներով, ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության, այլ նաև՝ ժողովրդավարացման երաշխավորն է:

 

Կից նյութն՝ այստեղ

 

 


Սուրեն Սուրենյանց