PKK-ն մեկ սպառնում է Թուրքիային, մեկ էլ կրկին ժամանակ տալիս ու իր պայմանները վերաառաջադրում: Վերջին շրջանում PKK-ն, կարծես, սկսել է վերջնագրերի լեզվով խոսել Թուրքիայի կառավարության հետ զինադադարից հետո, սակայն PKK-ի սպառնալիքներն ու վերջնագրերը դառնում են մի տեսակ սովորական երևույթ: Կրկին Էրդողանին ու կառավարությանը սպռանացել է PKK-ի' Քանդիլի ղեկավարներից Բայըքը' նշելով, որ թուրքական կառավարությունը իրականում ցանկություն չունի երկրում լուծել քրդական խնդիրը և ամեն կերպ փորձում է այդ գործընթացում ժամանակ շահել: Նա սպառնացել է, որ այսուհետ նման կերպ շարունակելու դեպքում, Թուրքիայի կառավարության համար մեծ կորսուստներ կլինեն: Չեմ հիշում արդեն, թե վերջին շրջանում PKK-ի կողմից որերորդ սպառնալիքն է հնչում: Ակնհայտ է, որ PKK-ն նույնպես ժամանակի հետ կապված խնդիրներ ունի, էլ չհաշված մի շարք այլ գործոններ, որոնք ևս դրդում են միայն հրապարակային սպառնալիքների:    

 

 

Լևոն Հովսեփյան