Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:


Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:


Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

 

Սուրեն Սուրենյանց