Դիարբեքիրի բանտում պահվող քուրդ գործիչ Հաթիփ Դիջլեն քուրդ ժողովրդին պատմությանն առերեսվելու կոչ է արել։
Քուրդ գործիչը հարցազրույց է տվել Al Jazeera-ին և, քրդերին առնչվող հարցերից բացի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության և դրանում քրդերի ունեցած դերակատարության մասին։

 

«Յուրաքանչյուր ժողովրդի պես քրդերն էլ իրենց պատմության մեջ էջեր ունեն, որոնց առերեսվել է պետք։ Մենք՝ քուրդ քաղաքական գործիչներս ու մտավորականներս, այդ անցյալին առերեսվելուց, անգամ՝ դատապարտելուց չենք խուսափում։ 1915թ.-ին Հայոց ցեղասպանության ընթացքում որոշ քրդեր պետության հետ մասնակցել են ջարդերին և տիրացել են հեռացած հայերի ունեցվածքին»,-ասել է նա։

 

Նա նշել է, որ իրենցից շատերի մայրերն ու տատերը հայ կանայք են, որոնց առևանգել և ամուսնացրել են և որոնց իրենք սիրով են փարվել։ «Նրանց ցավը նաև մեր ցավն է»,-ասել է Դիջլեն։

 

 

Ալբերտ Շմավոնյան