2011-ը թվականն էր, բայց օդում դեռ սավառնում էր անազատության խեղդող եւ դանդաղ ոչնչացնող օդը: Մի կերպ զսպելով հուսալքության ալիքը՝ գիտակցելով, որ դա ելք չէ, այլ փակուղի, եւ որ իրավունք չունեմ ինքս ինձ այդ փակուղու մեջ գցել մասամբ իներցիայով հետեւում էի քաղաքական գործընթացներին: Արդեն երկու տարի անցել էր մարտի մեկի ողբերգությունից, բայց քաղաքացիների աչքերից դեռ չէր անհետացել վախի ու սարսափի ուրվականը: Ազատության հրապարակը… հասկանում եք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակը անազատ էր…քաղաքացիների կուտակումները արգելվում էին, ոստիկանները ցանկացած քաղաքացիների խմբի բռնի ուժով հեռացնում էին, միայն կարելի էր Հրապարակի միջով անցնել, բայց ոչ զբոսնել, կամ նույնիսկ ընկերներով հավաքվել:
Այդ օրերին, երբ հայացք էի գցում դեպի երկինք, մի տարօրինակ եւ անհասկանալի զգացում էր պարուրում ինձ, ես չէի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, չէի կարողանում գիտակցել այն անարդարության գոյության փաստը, որ թռչունները կարող են հանգիստ ճախրել Ազատության հրապարակի վրայով, իսկ մարդը՝ ում պատկանում է այս հրապարակը՝ պետք է չկարողանա ազատ մուտք ու ելք անել:
Ինչպես այսօր հիշում եմ, մարտի 15-ն էր, Ժառանգություն կուսակցության արտահերթ համագումարին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ իր ազդեցիկ ելույթով, որում արծածվում էին վերաստորագրված Կոալիցիոն հուշագիրը եւ երկրի առաջ ծառացած մի շարք խնդիրներ: Նա խոսեց բանտարկված Ազատության հրապարակի մասին՝ նշելով, որ Հրապարակը պետք է վերադարձվի շարքային հայ քաղաքացուն: Պարոն Հովհաննիսյանի խոսքից հետո իմ մեջ ամեն բան խառնվեց իրար՝ հիասթափության ալիքը շաղախվելով հույսի ստվերի հետ, անբացատրելի իրարանցում արթնացրեց զգայական ողջ աշխարհիս մեջ: Խոսքի ավարտին պարոն Հովհաննիսյանը հնչեցրեց հուզիչ տողեր, որոնց իմաստը իր ողջ խորությամբ այդ պահին քչերը հասկացան: Որպես բողոքի նշան քաղաքականության մեջ տիրող ճգնաժամին նա հացադուլ հայտարարեց:
Կես ժամ անց մենք տեղեկացանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նստած է Ազատության հրապարակում եւ այնտեղ է պատրաստվում անցկացնել առաջիկա օրերը՝ հացադուլի ողջ ժամանակահատվածը: Հոգու թրթիռով շտապեցի այնտեղ…
Ոստիկանները շրջում էին պարոն Հովհաննիսյանի շրջակայքում, տարօրինակ հայացքներով զննում նրան եւ իր այցելուներին:
Անձրեւները եւ սառը քամիները չէին լքում Ազատության հրապարակը: Պարոն Հովհանիսյանը առաջին օրերին քնում էր տեղի երկաթյա նստարանների վրա, քանի որ ոստիկանները չէին թույլատրում վրան դնել: Եւ չնայած բոլոր դժվարություններին եւ արգելքներին, ոստիկանների անդադար հսկողությանը՝ քաղաքացիների հոսքը Ազատության հրապարակ չէր դադարում: Բոլորը գալիս էին իրենց զորակցությունը հայտնելու Րաֆֆի Հովհաննիսյանին եւ օր-օրի մարդկանց թիվը հրապարակում ավելանում էր: Այնպիսի մարդիկ էին գալիս Րաֆֆիին այցելության, որ ներքին հպարտությունս իմ ազգի համար ավելի էր մեծանում:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամ-ժամ հյուծվում էր, բայց նա, չնայած բժիշկների հորդորի, շարունակում էր լսել քաղաքացիների խնդիրները եւ պատասխանել նրանց հարցերին: Շուրջ տասնհինգ օր հրապարակում երեկոյան ժամերին մարդկանց հոծ բազմություն էր հավաքվում, ովքեր արդեն ԱԶԱՏ էին, նրանք Րաֆֆիի միջոցով վերադարձրեցին Ազատության հրապարակը իր իրական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Րաֆֆիի հացադուլը լույսի շող գցեց հուսալքությանս խավարի վրա, եւ ես հասկացա, որ եթե մենք ազատագրեցինք Ազատության հրապարակը, ցանկության դեպքում մենք կարող ենք ազատագրել նաեւ ինքներս մեզ, հայ մարդը պիտի ապրի ազատ իր երկրում…(շատ կցանկանայի ավելի մանրամասն նկարագրել այդ օրերը, որոնք իմ կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցան, բայց այս անգամ այսքանը… շնորհակալություն):
Մարգարիտ Հակոբյան
2011թ. Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամ-ժամ հյուծվում էր
19:15 - 15.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
19/03/13 18:00
Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար
12/03/13 11:34
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը
30/06/23 11:58
Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. Րաֆֆի Հովհաննիսյան
02/06/23 14:20
Քանի այս իշխանությունը չի գնացել սեփական թարմացման, պետք է ապրենք այս վիհերի մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան
22/12/22 10:45
«Անքարտեզ Հայաստան»․ մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան
09/08/22 14:59
Որևէ մեկը մինչ այսօր պազաբանում չի տվել՝ ինչու՞ է իմ մուտքն արգելվել. Րաֆֆի Հովհաննիսյան
25/09/18 13:11
Կարող է լինել նոր «Ժառանգություն»՝ նոր դեմքերով, նոր ղեկավարությունով. Րաֆֆի Հովհաննիսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան