Սկզբում Լևոնը, հիմա էլ Րաֆֆին ակնարկում են, որ Ծառուկյանը կարա դառնա հայաստանյան Իվանիշվիլի: Հոպպլոներ, ասում եք՝ լավ եք անում, ենթադրենք, թե մենք էլ հավատում ենք, որ Ծառուկյանը պատրաստ ա իրա սառոչկով ձեր հարսի համար շոր կարի, բայց միգուցե ամպագոռգոռ հայտարարություններ անելուց ու ստավկեն Ծառուկյանի վրա դնելուց առաջ մի բերան էլ Ծառուկյանին թողեք խոսա, մեկ էլ տեսար չի ուզում ինքը իրա սառոչկեն զոհաբերի պապու ու սովյալի հարսնացուներին:
Զավեշտալի է արդեն ամեն ինչ, մի երկու բառ են փոխանակում մեր մեծն սպարցմենի հետ ու սկսում են հեղափոխական տեսիլքներ ունենալ: Էլի ենթադրենք, թե մենք հավատացինք, թե դուք էլ տենց միամիտն էիք ու հավատացիք, որ Ծառուկյանը իր ունեցվածքն ու բարեկեցությունը պատրաստ ա վտանգել հանուն ձեր հեղափոխությունների ու դիվիդենտների, բայց լավ, մի՞թե չեք ուզում մի քիչ ճշտեք, թե ժողովուրդն ինչ ա կարծում նման հեղափոխության ու առհասարակ դրա հավանականության մասին: Ու հարցերի հարցը, որը մի գիչ ֆանտաստիկ ժանրից ա. լավ, ասենք թե Ծառուկյանն ա ու որոշեց Իվանիշվիլի դառնալ... բա դուք իրա ինչի՞ն եք պետք լինելու, երբ դառնա, եթե սաղովի իրար հետ քցվելով չեք կարում առանց Ծառուկյանի ԲՀԿ-ի մի քանի հարյուր մարդուց ավել փողոց հանել: Էդքան մարդ մենակ Կանյաչնիում ա աշխատում...

 

 

Գևորգ Ալեքսանյան