Քանի որ այլևս անհնար է դառնում իշխանության բացասական էությունը լոկ նկարագրելով հերոսանալը, քանի որ ներկա նկարագրողական միտքն արդեն իրեն սպառել է, անհրաժեշտ են նոր և ավելի դիպուկ մոտեցումներ, ապա ես առաջարկում եմ հերոս դառնալ ցանկացողներին նկարագրության սեփական տարբերակները: Ստորև ներկայացնում եմ նախնական տարբերակներից մեկը:

Նրա իրական էությունը տեսնելու համար պետք է ներթափանցել նրա կեղծ դիմակից ներս և տեսնել, թե ինչպես է Նրա սիրտը մեծ դժվարությամբ առաջ մղում արյունը, քանի որ դա արյուն էլ չէ, ի՞նչ արյան մասին է խոսքը, դա նեխած , խիտ, սև մի հեղուկ է, որը դանդաղ շարժվում է երակներով, երակների վրա առաջացած բազմաթիվ ճաքերից երբեմն դուրս է տարածվում՝ իր գարշահոտությունը տարածելով ամբողջ օրգանիզմում: Նրա ուղեղը, սնվելով այդ հեղուկով, պարզ է, թե ինչ մտքեր կծնի, իսկ այդ մտքերը դուրս գալով նրա գլխից կեր են դառնում եթերային որդանման կենդանիների համար........մի խոսքով նա ինքը դժողքի մարմնացումն է երկրի վրա:

ՀԳ՝ ներքոբերյալը կարող է օգտգործվել ցանկացած բնագավառի ներկայացուցչին նկարագրելիս՝ կախված օգտագործողի նախասիրություններից:
ՀԳ2 կարծում եմ ժամանակն է, որ քաղաքական դաշտը գրավեն պոետները: