«Օտարություն ամբողջ աշխարհում: Հայ: Նրա մեջ կա հնադարյան արյուն, հնադարյան ժողովուրդ: Բայց ինչո՞ւ նա ավելի հաճախ ֆրանսերեն է մտածում, քան հայերեն, ինչպես այժմ: Արյուն և ժողովուրդ: Արժանապատվություն: Մի՞թե սրանք սնամեջ գաղափարներ են: Բոլոր դարերում էլ մարդիկ կյանքի դառնահամ ճաշի վրա գաղափարների համեմունքներ են ցանել, այն դարձրել առավել անմարսելի:»