Մի քանի տարի առաջ,տիկնիկային ներկայացումներով շրջում էինք տարբեր համայնքներով,մանկապարտեզներով:Եղանք հարուստ երեխաների մանկապարտեզում և միակողմանի ծնողազուրկ,աղքատ երեխաների մանկապարտեզում,որքան հիշում եմ դա գիշերօթ
իկ մանկապարտեզ էր:Մենք ներկայացմանը մասնակից էինք դարձնում երեխաներին ու դա նրանց դուր էր գալիս:Խաղում էինք հանրահայտ հեքիաթներ,որ դժվար գտնվեր երեխա,որ չիմանար այդ հեքիաթները:Չեմ կարծում գտնենք մի հայ մանուկ,որը ծանոթ չլինի<<Պոչոտ աղվեսը>>հեքիաթին:Հենց այդ հեքիաթն էլ խաղում էինք ու էնպես էինք անում,որ ստացվում էր,թե երեխաներն են հեքիաթի ընթացքը որոշում:Գիշերօդիկ մանկապարտեզի երեխաները մեզ ուղղակի զարմացրեցին իրենց բարձր գիտակցությամբ,գիտելիքով,հիացած էինք:Իսկ հարուստների մանկապարտեզի երեխաները մեզ ապշեցրեցին իրենց բթությամբ:Պոչատ աղվեսի բերանով հարցնում էի երեխաներին,թե ուր գնամ,ինձ ով կաթ կտա,կամ ձուն ումից վերցնեմ,իբր աղվեսը չգտեր:Պատկերացնում եք,հարուստ,ոչնչի կարիք չունեցող երեխաները,որոնց շուրջը դայակներն ու դաստիարակները քիչ էր մնում ծնկի գային,չգիտեին,որ կաթը կովն է տալիս,կամ ձուն հավն է տալիս:Ամենայն անկեղծությամբ,չեմ չափազանցնում,հասկանում եմ,որ անհավատալի է,բայց հավատացեք,ես եմ դրա ականատեսը եղել:
Հիմա ինչ եք կարծում,աղքատ խելացի երեխաները,որևէ ապագա ունեն մեր երկրում?Իհարկե ոչ:Էն բթամիտ երեխաները(երեխաները մեղավոր չէին,որ իրենք բթամիտ են,երևի իրենցից պակաս բթամիտ էլ ծնողներն չէին,կամ ուտելուց բացի,ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում),իրենց հարուստ պապաների կողմից բրդվելու են առաջ,դառնան մեր վաղվա պաշտոնեաները,իսկ խելացի ու աղքատ երեխան,հազիվ մի արհեստ կսովորի,կամ կդառնա էդ բթամիտների ձեռքի տակի աշխատողը:Հիմա մենք ուզում ենք,որ էդ մեծացող բթությունը երկիր չծախի???????