-1970 թվականն էր, երբ առաջին անգամ տեսա Ֆրունզին: Իր «Վոլգա» մենքենայով եկավ, կանգնեց մեր բակում: Այն ժամանակ «Վոլգան» շատ թանկարժեք էր, ու ամեն մեկը չուներ: Մեքենայից իջավ Դոնարա Մկրտչյանը: Ձեռքին 2 շոկոլադե սալիկ ուներ, ու երբ մենք, երեխաներով վազելով եկանք նրան մոտ, շփոթմունքից Դոնարան սալիկները քցեց ներքեւ ու զարմացած մեզ էր նայում: Այդ պահին եկավ ֆրունզն ու մեզ ուրախ ասաց' ո՞նց եք, երեխեք: Բոլորս մի տեսակ քարացել էինք. մտածում էինք' դերասանը ոնց կարող է խոսել մեզ հետ: Իսկ Ֆրունզն այնքան անմիջական էր, այնքան հասարակ: Բակի չարաճճի տղաներից մեկն էլ, շատ միանգամից ու անմիջական արձագանքեց' «Լավ ենք, դմբուզ Արսեն, լավ ենք»: Այդ ժամանակ բոլորը Ֆրունզին ճանաչում էին «Նվագախմբի տղաների» դմբուզ Արսենով, ու այդ կերպարը շատ երկար ժամանակ մնաց: