Խոյ

Այսօր դժվար կլինի կենտրոնանալ գործերի վրա, քեզ շատ հաճախ են շեղում: Խորհուրդ չի տրվում կարևոր գործեր քննարկել գործընկերներիդ հետ: Օրվա երկորդ կեսը հարմար է մտերիմ մարդկանց հետ շփվելու, տարաձայնությունները վերացնելու համար:
Ցուլ

Օրն այնքան էլ վատ չի անցնի, սակայն շատ ես ուշադրություն դարձնում մանրուքներին: Բարենպաստ օր չէ կանանց հետ շփվելու համար: Խորհուրդ չի տրվում քննարկել անշարժ գույքի հետ կապված հարցեր, գնել կահույք կամ տեխնիկա:

Երկվորյակ
Չի բացառվում լուրջ հաջողություններ գրանցվեն գործերում: Հիանալի գաղափարներ կունենաս, որոնք շուտով կիրականացնես: Կհարթվեն հարաբերություններդ գործընկերներիդ հետ, կունենաս նոր համախոհներ: Ռոմանտիկ ժամադրության համար հրաշալի օր է:

Խեցգետին
Բարդ և ծանրաբեռնված օր է, հնարավոր է լուրջ սխալներ թույլ տաս: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, շատ դժվար կլինի լեզու գտնել հարազատներիդ, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հետ: Հիանալի օր է ընտանեկան հարցերով զբաղվելու համար:

Առյուծ
Հնարավոր է դժվարություններ առաջանան, սակայն կհաջողվի լուծել բոլոր խնդիրները: Կարող ես զբաղվել ընթերցանությամբ, ինչպես նաև դիտել ֆիլմ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ օր է գնումներ կատարելու համար:

Կույս
Բազմաթիվ կարևոր հանդիպումներ կունենաս, սակայն այնքան էլ հեշտ չի լինի լավ տպավորություն թողնելը: Լավ օր է օտարերկրացիների հետ հանդիպման, նրանց հետ գործնական կապեր հաստատելու համար: Հիանալի կանցնեն բոլոր տեսակի միջոցառումները:

Կշեռք
Օրվա առաջին կեսը ծանրաբեռնված կլինի: Բազմաթիվ դժվարությունների և խնդիրների առաջ կկանգնես: Չի բացառվում տարաձայնություններ ունենաս ղեկավարության հետ: Իսկ երեկոյան ամեն ինչ կհարթվի: Կլինեն աճելի հանդիպումներ, հաջող գնումներ:

Կարիճ
Այսօր կարևոր է, որ հանգստություն պահպանես և լինես համբերատար: Խորհուրդ չի տրվում գործնական հանդիպումներ ունենալ, մասնագիտական հարցեր քննարկել: Չի բացառվում ֆինանսական խնդիրներ առաջանան:

Աղեղնավոր
Դժվար թե այսօր անձնական կյանքում լուրջ փոփոխություններ լինեն, սակայն կլինեն հաճելի պահեր: Քո ընկերասիրության և պարզության շնորհիվ, ձեռք կբերես նոր համախոհներ, որոնք կօգնեն ծրագրերդ իրականացնելիս: Հիանալի օր է ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելու համար:

Այծեղջուր
Հիանալի օր է: Զգուշության շնորհիվ խույս կտաս սխալներից, և ոչ ոքի չի հաջողվի քեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել ղեկավարության հետ, սակայն դու կգտնես միջոցներ: Հիանալի օր է զբոսանքների գնալու, մերսումների հաճախելու համար:

Ջրհոս
Օրվա սկզբում հնարավոր է անախորժություններ լինեն, սակայն մի փոքր համբերություն և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բարենպաստ օր է կարճ ճանապարհորդությունների համար, միգուցե ծառայողական սիրավեպ սկսվի: Երեկոն կարող ես անցկացնել հարազատներիդ հետ:

Ձկներ
Աշխատավայրում հաճախ են առաջանում կոնֆլիկտներ: Հնարավոր է լինեն նաև ֆինանսական կորուստներ: Քեզ կհաջողվի լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ: Գնումներ կատարելը կբարձրացնի տրամադրությունդ: