Այսօր Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում բացվեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրի-հուշարձանը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարարության, օտարերկրյա դեսպանատների ,միջագազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա իր ելույթում նշեց.«Ադրբեջանում մարդասպանին ընկալում են որպրես հերոսի, սա ինձ մտահոգում է, դժվար չէ պատկերացնել' ինչպիսին կլինի Ադրբեջանի ապագան, նրանց երեխաների դաստիարակությունը: Ես պատիվ եմ ունեցել կանգնել հայ քաջարի մարտիկների կողքին, նրանք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու հողը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել' աշխարհի մյուս մասի ժողովրդավարության սահմանը ապահով պահելու համար: Ձեր հերոսները իրական հերոսներ են»: