Սարսափի զգացումը պատեց ինձ, երբ տեղեկացա, որ ՕԴՆԱԿԼԱՍՆԻԿԻ.ՌՈՒ կայքը կարող է փակվել, դա իրական դավադրություն է հայ ազգի դեմ, քանզի փակելով ՕԴՆԱԿԼԱՍՆԻԿԻՆ, դրսի ուժերը զրկում են հայ տղամարդկանց խոպան գնալուց առաջ ծանոթանալ Նատաշաների ու Տանյաների հետ, զրկում են տունը մնացած աղջիկներին պոտենցյալ փեսացուներ գտնելու բացառիկ հնարավորությունից և վերջապես ստիպում են մեր հասարակությանը իր լեկիկոնից հանել ԿԼԱՍ, ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿ ՍԱՅԹ, ԴՌՈՒԺԻՏ, ԳՈՍՏԻ ԳԱԼ և նմանատիպ այլ կենսատու բառ-բառակապակցություններից: ՀԱՐԳԱՐԺԱՆ կառավարություն, եթե փակվեց օդնակլասնիկին, ապա ես կպահանջեմ քո հրաժարականը