Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ 
 
Նրա խոսքով՝ նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը։