44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

«Հադրութ 1.10.2020

Չգիտեմ անիծյալ, թե օրհնված օր, ամիս տարի, անմահության, հավերժության, սրբադասման տարի, իմ ու ընտանիքիս համար օրհնված լինելու տարի, որ

տեսել ենք Սրբադասվելդ ՀԱՅԿՍ, որ հոգիդ փրկված է ՁԱԳՍ։ ՈՒրեմն

ԾՆՆՈՒՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԿՍ: ՔՈ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ , ԻՐԱԿԱՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻԴ ՄԵԿ ՏԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲԱԼԵԵԵԵԵԵՍ...ՌԻԺՍ...

Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան`

նրանց հարսանիքները ՔՈՆՆ Ե'Ն ՀԱ'ՅԿՍ

Ինչքան արժանապատիվ, առաքինի հայորդիներ ծնվեն `էդ ձագուկները ՔՈ ձագերն են ՀԱ՛ՅԿՍ...

Իմ ՀԱՎԵՐԺ ՏՂԱ ՀԱՅԿՍ...Շնորհակալ եմ ՔԵԶ ԲԱԼԵՍ...

Երանի արժանի լինեմ ՔԵԶ գրկել ՀԱՅԿՍ»: