«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
առանց հերոս տղերքի, որ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի․․․
Արդեն 1 տարի...
առանց մեր հայրենիքի մի մասի․․․
Անցնող 1 տարին բարդ ժամանակաշրջան էր մեր ազգի համար՝ զոհեր, վիրավորներ, գերիներ, տարածքների հանձնում։ Յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի չարագույժ եղավ...
Մեզ հիմա ավելի, քան երբևէ միասնականություն ու միաբանություն է հարկավոր՝ հաղթահարելու այս դժվարությունները։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, քանի որ պարտք ունենք սերունդների առջև, ընկածների առջև, մեր հայրենիքի առջև, որ դեռ պետք է զարգանա ու հզորանա, և այս համատեքստում Վահան Տերյանի տողերը արդիական ու դիպուկ են նաև հիմա.
«Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»»: