Հայաստանում արժեհամակարգային ճգնաժամ է…
Խորհրդային միության փլուզումից հետո հայ ազգը կիսագրագետ մնաց…
Պատերազմի ավարտից հետո քայքայված տնտեսության պայմաններում մի ողջ սերունդ անգրագետ մնաց։
Ժամանակի ընթացքում անգրագետներից շատերը պետական պաշտոններ ճանկռեցին՝ իրենց վարքուբարքով օրինակ ծառայելով սերունդների համար։
Եվ այժմ մենք կանգնած ենք՝ մեր իսկ ձեռքով կոտրված տաշտակի առաջ…
«Բիսետկեքում» ու «քուչի բորդյուրներին» մեծացած շատերին թվում է, թե իրենց «խելքով» կամ «գեղցի շուստրիությամբ» կարող են հաղթել ԲՈՒՀ-ական հաստատություններում թրծված և մարդկային արժեհամակարգով դաստիարակվածներին։
Հենց այստեղ է Հայաստանի պռոբլեմը…
Խելացի, բանիմաց մարդիկ, խնայելով իրենց նյարդերն ու ժամանակը, հեռանում են երկրից՝ պետական բարձրագույն պաշտոնները թողնելով մենտալիտետով «քուչի տղերքին»…
Հայաստանում այժմ ինքնամաքրման պրոցես է…
Հ.Գ. Վերոնշյալը կարդալով՝ յուրաքանչյուրդ մտածեք վերափոխվելու մասին…
Հ.Գ.Գ. Շախմատիստները միշտ մեկ քայլ ավել են հաշվարկում…