Քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Անվտանգություն։ Պետական սահմանի անվտանգություն։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։
Վիդեոներ, տեղանքի պատկերներ, զինվորի ձեռքում՝ սմարթֆոններ, մի օր այն կողմից՝ ստորացուցիչ պատմություն, հաջորդ օր մեր կողմից՝ պարտքի կատարում... Իսկ անվտանգության տեսանկյունից դիտարկե՞լ ենք դրա անթույլատրելիությունը։ Ո՞վ է թույլ տվել նկարահանել, ինչի՞ կա այդ կապի միջոցը, ի՞նչ պատկեր է նկարվել տեղորոշման տեսանկյունից, ինչի՞ արդեն երկրորդ անգամ ունենք նույն մոտեցման կրկնություն, ու էլի բազմաթիվ հարցեր անվտանգության տեսանկյունից։
Միակ տեղեկությունը, որ սպասում ենք՝ ՀՀ պետական սահմանը զինված խախտողները կա՛մ ձերբակալվել են, կա՛մ ոչնչացվել։ Այդ է մեզ պետք անվտանգության տեսանկյունից, այլ ոչ թե այն, ինչ ունենք։ Տեսնես ո՞ւմ է սա պետք, և ո՞վ է սրանից իրական օգտվողը։
Հեռացե՛ք օր առաջ, հանուն Հայաստանի, հանուն մեր հայրենիքի անվտանգության»։