14:28
«Ինչ տարբերություն կա «Մեղրիի» և «Նախիջևանի» միջանցքների միջև». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն արդեն մի քանի անգամ հայտարարում է, որ եթե Ադրբեջանում խոսում են «Զանգեզուրի»՝ «Մեղրիի» միջանքի մասին, ապա մենք էլ կարող ենք խոսել «Նախիջևանի» և «Հյուսիսադրբեջանական» միջանցքներից…

Դե Նիկոլի նման ստախոսը կարող է կեղծել իրականությունը և նույնիսկ խոսել, ասենք «Բաքվի» միջանցքից՝ իրեն երկրպագողների և քաղաքականապես անգրագետների մոտ տպավորություն ստեղծելով, թե իր պես դավաճանը կարող է հավասարը հավասարի հետ խոսել իրեն ծնկի բերածների հետ…

Բայց դավաճան Նիկոլը հավասարություն դնելով իր պարտության պատճառով ստեղծվելիք «Մեղրիի» և իր կողմից հորջորջված «Նախիջևանի» միջանցքների միջև շատ կարևոր մի փաստի չի անդրադառնում…

Եթե «Մեղրիի» միջանցքը չի վերահսկվելու Հայաստանի կողմից, ապա իր մատնանշած «Նախիջևանի» միջանցքն ամբողջությամբ վերահսկվելու է Բաքվի կողմից և որևէ այլ երկր այդտեղ խաղաղապահներ չի ունենալու…

Ստացվում է, որ դավաճան Նիկոլի համեմատություններ տանելն այդ երկու միջանքների միջև անտրամաբանական է և մանիպուլյատիվ. Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, իր տարածքով անցնող ենթակառուցքածքներն ամբողջությամբ վերահսկելու է…

Ի դեպ, ազգադավ Նիկոլը մինչև հիմա չի պարզաբանում, թե ինչպես ադրբեջանցիներն են ավտոմոբիլային կապ ունենալու «Մեղրիի» միջանցքով, այդպես էլ մենք ունենալու՞ ենք իր մատնանշած «Նախիջևանի» և «Հյուսիսադրբեջանական» միջանցքներով… Համոզված եմ՝ ոչ…

Հ.Գ. Դավաճան Նիկոլը շարունակում է մանիպուլյացիաների և կեղծիքների միջոցով սեփական կապիտուլյացիայի արդյունքում մեզ պարտադրված խայտառակությունները ներկայացնում է որպես ձեռքբերում…»:

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս