Իրականում իրենք մեզ հիմա օգնում են կոլլեկտիվ իմունիտետը բարձրացնել, «չի կարելի»-ները նորից սահմանել և առողջանալ։ 3 տարում լղոզվել ու շեղվել/խեղվել էին կարմիր գծերը։ Հիմա իրենք թշնամու հետ համագործակցելով մեզ ստիպում են դիմադրել։ Նույնիսկ տարբեր քաղաքական հայացքներ ու դիրքորոշումներ ունեցողներին համախմբում են ընդհանուր «չի կարելի»-ների սահմանման շուրջ։ Դա տալու ա իր արդյունքը իրենց գնալուց հետո՝ դաշտ կվերադառնա քաղաքական դիսկուրսը, հակառակորդ ճամբարների իրար հանդեպ ցիվիլ ու կառուցողական քննադատությունը, բովանդակային միտքը ու գաղափարների բախումը։