Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» իրականացված վերակառուցման աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։
Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր' դասապրոցես իրականացնելու համար։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։