Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդության մերժմանը։

«Գիտե՞ք ինչի Բեքարյանին թողեցին: Ջոկել են, որ մի շաբաթ էլ պահեին, բոլոր կլյուչնիկները միջազգային հարաբերությունների մասնագետներ կդառնան, իսկ իրենց խելացի մարդիկ պետք չեն: Բեքարյանի զենքը ուղեղն ու գիտելիքն է, իսկ դա ամենասարսափելի բանն է կիսաբաց ուսապարկերի համար:

Բարի վերադարձ կարգին մարդ ու կարգին ընկեր»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։