Երեկ Արցախյան շարժումը դարձավ Քրիստոսի տարիքին՝ 33։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սակայն սիմվոլիզմը ոչ միայն թվերի, այլեւ բովանդակության մեջ է։

Երկար տարիների նիրհից հետո հայ ժողովուրդը փրկության հույս ստացավ Արցախով։

Արցախն, ինչպես մեր Փրկիչը, ամոքում էր ցավերը եւ բուժում ազգի խոցերը։

Ինչպես Արցախին, այնպես էլ Քրիստոսին, ոմանք ատում էին ու փորձում ոչնչացնել։

Արցախն, ինչպես Փրկիչը, խաչվեց մեր մեղքերի համար։

Վստահ եմ, որ Արցախը նույնպես հարություն է առնելու ու Քրիստոսի պես դառնա հայ ազգի փրկության ճանապարհը»։,-գրել է նա: