Պապայիս դուք ձեր հաշվով «նա դեսերտ» էիք թողել, բայց չեք հասկանում, որ սրանով ձեր ճաշկերույթն ի սպառ ավարտվումա... Ճաշկերույթ, որ էլ երբեք չեք մարսելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Կարեն Բեքարյանի դուստրը՝ Անի Բեքարյանը:

«Իմ պապան ձեզ նոր չի սկսել վիրավորելը, ու առավել ևս «սողոմոնյան գագիկի» էջով չի սկսել վիրավորելը: Բեքարյան Կարենը ձեզ վիրավորելա միշտ ու ամեն օր՝ թե էն ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից, թե՛ հետո միտինգների հրապարակներից ու թե՛ հիմա իր իսկ հեռուստաալիքի իր իսկ հեղինակային հաղորդումներից:

Ուղղակի, դժբախտաբար թե բարեբախտաբար, պապաս էնքան կիրթ ու դաստիարակված մարդա, որ էդ ամեն ինչն արելա մաքսիմալ ՊՈԼԻՏԿՈՌԵԿՏ ձևով, ձեր մանրիկ ուղեղներին ու ցածրիկ մակարդակին ոչ հասանելի ու ոչ հասկանալի եղանակներով՝ տարբեր ենթատեքստերով ու տողատակերով:

Իսկ դուք հիմա իրան դրել դատում եք՝ ինչ-որ գագոյի ինչ-որ հայհոյախառն հոդվածներ վերագրելով: Դիմակներով ու ձեռնաշղթաներով իրան ամենավերջին հանցագործի պես դատարան եք բերում, երբ դեռ հարյուրավոր ուրիշ մարդկանց պետք է իրականում դատեիք այս ընթացքում:

Իմ հայրը երբեք իր կյանքում չի եղել թալանչի, չի եղել կոռուպցիոներ, չի եղել նույնիսկ կուսակցական!!!

Իմ հայրն ամբողջ կյանքում իրա սեփական քրտինքովա աշխատել ու իրա երեխեքն էլ միշտ իրենք են իրանց ուղին հարթել թե ուսման մեջ թե գործի մեջ: Ոչ ես, ոչ քույրս երբևէ որևէ տեղ չենք խառնել հորս անունը, երբևէ անհարկի չենք բարձրաձայնել՝ միևնույն ժամանակ հպարտանալով, երբ մեկ ուրիշն է ազգանունից տեղը բերել պապային ու միանգամից գովեստի խոսքեր շռայլել:

Բայց իրականում մի բանում դուք շատ ճիշտ եք: Բեքարյան Կարենը խիստ վտանգավոր մարդա, ու շատ ավելի վտանգավորա ձեր ԱԱԾ-ում նստած, քան ազատության մեջ: Բացատրեմ, թե ինչու: Իմ պապան ունի եզակի տաղանդ ու բացառիկ հատկություն մարդկանց առաջին իսկ շփումից հիպնոսացնելու ու վեռբովկա անելու: Ու յուրաքանչյուր 30 րոպեն, որ ինքն էդտեղա անցկացնում, վստահ եղեք, որ ձեր քննիչներից մեկնումեկին ոտից գլուխ իրանովա անում: Այ հենց հիմա, էս վայրկյանին, ես ձեզ վստահեցնում եմ, որ իրականում Կարեննա էնտեղ նստած քննում ու հարցուփորձ անում, իսկ իր դիմաց գտնվող ձեր «լավագույն կադրերը» կմկմում ու կակազում են: Այ հենց հիմա, հենց էս պահին, մինչև դուք կարդում եք իմ էս ստատուսն ու պատրաստվում ձեր ֆեյքերով քոմենթներում հայհոյել, իրան «կինոյի տղու տեղ դրած» ձեր սպաներից հերթականը լրջորեն ինքն իրա մեջ տալիս-առնումա, թե արդյոք արժի շարունակել ձեր հետ աշխատելն ու մասկա-մասկա խաղալը, թե ամեն դեպքում արժի Բեքարյանի ու իր համախոհների կողմն անցնելը ու իրանց հետևից գնալը.....իր իսկ ԼԱՎԻ համար.....շատ մոտ ապագայում……

Պապայիս դուք ձեր հաշվով «նա դեսերտ» էիք թողել, բայց չեք հասկանում, որ սրանով ձեր ճաշկերույթն ի սպառ ավարտվումա... Ճաշկերույթ, որ էլ երբեք չեք մարսելու......»,- գրել է նա: